Ձանիոլոն Յուվենտուս տեղափոխվելու ճանապարհին է

22:55 21.04.2019

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը:

Calciomercato-ն գրում է, որ 19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: Երիտասարդ խաղացողը դեմ չէ մնալ Հռոմում, եթե թիմն իրավունք ստանա հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում: Ձանիոլոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Թուրինյան ակումբն ամեն դեպքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կկատարի տեղափոխության համար:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս