Մոնտե Կառլո. Ֆոնինին եզրափակչում հաղթեց Լայովիչին

22:38 21.04.2019

Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին դարձել է Մոնտե-Կառլոյի մրցաշարի հաղթող:

Եզրափակչում նա հաղթել է սերբ Դուշան Լայովիչին 6:3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 38 րոպե: Մրցաշարի հաղթողը եզրափակչում ոչ մի էյս չի կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 5 բրեյք-փոինթից հաջող է իրացրել 4-ը:

Ֆոնինին 17 տարվա ընթացքում դարձավ 8-րդ թենիսիստը, որը նվաճում է «Մասթերս 1000» շարքի մրցանակ:

Իտալացու համար սա կարիերայի 9-րդ տիտղոսն էր և առաջինը՝ 2019 թվականին:

 

Share |

Լրահոս

Loading...