Ազարի տեղափոխությունը Ռեալ գրեթե կայացած է

21:11 21.04.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» գրեթե կայացած է համարվում: Այդ մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն՝ հղում անելով Telefoot-ին: 

Ըստ աղբյուրի՝ ամռանը բելգիացին կդառնա «արքայական ակումբի» ֆուտբոլիստ: Նրա տեղափոխության համար «սերուցքայինները» կվճարեն 120 մլն եվրո: 

Ազարը տեղափոխվել է «Չելսի» 2012 թվականին «Լիլից»: Նրա համար «թոշակառուները» վճարել էին 35 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 45 հանդիպման, դարձել 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: 

Share |

Լրահոս

Loading...