Լիվերպուլն ակումբային ռեկորդ է սահմանել

21:54 21.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Քարդիֆին»:

Այս հաղթանակից հետո լիվերպուլյան ակումբը վաստակեց 88 միավոր ու մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական:

Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը ակումբի պատմության մեջ ռեկորդային քանակությամբ միավորներ վաստակեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նախկին լավագույն արդյունքը գրանցվել էր 2008/2009 մրցաշրջանում՝ 84 միավոր:

Հավելենք նաև, որ «Լիվերպուլը» պայքարում է նաև Չեմպիոնների լիգայի գավաթի համար: Կիսաեզրափակչում նրանց մրցակիցը «Բարսելոնան» է:

Share |

Լրահոս

Loading...