Մանչեսթեր Յունայթեդն ԱՊԼ-ում հակառեկորդ է սահմանել

17:38 21.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում արտագնա հանդիպում է անցկացնում «Էվերթոնի» հետ:

Ընթանում է երկրորդ խաղակեսը, «կարմիր սատանաները» պարտվում են 0:2 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել ընթացիկ մրցաշրջանում 45-րդ և 46-րդ գոլերը՝ ԱՊԼ-ի պատմության մեջ հակառեկորդ գրանցելով:

Նշենք, որ ՄՅՈւ-ն վերջին անգամ 45 գոլ էր բաց թողել Պրեմիեր լիգայում 1999/00թթ. և 2001/02թթ. մրցաշրջաններում: 

Թարմացված. «Էվերթոնը» խփում է 3-րդ և 4-րդ գոլերը: Այդպիսով, ՄՅՈւ-ն ընթացիկ մրցաշրջանում բաց է թողնում 47-րդ և 48-րդ գոլերը: 

Share |

Լրահոս