Սարկիսովի վնասվածքի պատճառով 10 ֆուտբոլիստով մնացած Ենիսեյը պարտվեց Սպարտակին

23:24 21.04.2019

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ենիսեյին»:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:

59-րդ րոպեին խաղադաշտ մտած Արթուր Սարկիսովը 61-րդ րոպեին վնասվածք ստացավ, և փոխարինումների քանակը սպառած «Ենիսեյը» մնաց 10 ֆուտբոլիստով: Խաղավարտին «կարմիր-սպիտակների» առավելությունը կրկնապատկեց Այազ Գուլիևը:

Այս պարտությունից հետո «Ենիսեյը» 13 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս