Սեմեդու. Չեմ հասկանում, թե ինչու են կասկածի տակ դնում Կոուտինյոյի խաղամակարդակը

19:42 21.04.2019

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին: 

«Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Լավ կլիներ, եթե չեմպիոնության հարցը փակվեր «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ, սակայն մենք պետք է դեպի տիտղոս գնանք օրեցօր: Սկզբում պետք է հաղթենք «Ալավեսին», իսկ դրանից հետո նոր մտածենք մյուս խաղերի մասին: 

Երկրպագուների կողմից սուլոց Կոուտինյոյի հասցեի՞ն. ես հարյուր տոկոսով աջակցում եմ նրան, քանի որ նա օգնում է թիմին: Ֆիլիպեն բոլորին ապացուցել է իր կարգը: Չեմ հասկանում, թե ինչու են կասկածի տակ դնում նրա խաղամակարդակը»,- Սեմեդուի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Կոուտինյոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...