Սուլշեր. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից

20:17 21.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է «Էվերթոնից» կրած պարտության մասին (4:0). 

«Հենց մեկնարկից ինչ-որ բան սխալ գնաց: Պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: «Էվերթոնը» գերազանցեց մեզ բոլոր առումներով: Կան բաներ, որոնք պետք է զարգացնենք, որպեսզի հաջողության հասնենք: Միայն տաղանդի շնորհիվ չես կարող լավ արդյունք գրանցել: Պարզապես չխաղացինք:

Ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր կապ ունեն ակումբի հետ: Հիանալի հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը հաջորդ տուրում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս