Գվարդիոլան գտել է «նոր Մեսսիին». 17-ամյա Տիագո Ալմադան տեղափոխվում է Ման. Սիթի

23:43 21.04.2019

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ «Վելես Սարսֆիլդի» հարձակվող Տիագո Ալմադան ամռանը կուղևորվի Եվրոպա:

17-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Արգենտինայում Ալմադուին համեմատում են Լիոնել Մեսսիի հետ: Մասնագետները տաղանդավոր ֆուտբոլիստին մեծ ապագա են կանխատեսում, իսկ «քաղաքաբնակների» հետաքրքրվածությունը հաստատում է այն, որ Տիագոն մեծ հեռանկար ունի:

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 23 մլն եվրո վճարել տրանսֆերի համար: Տրանսֆերը գնելուց հետո «Ման. Սիթին» ֆուտբոլիստին վարձավաճով կտրամադրի «Ժիրոնային»՝ ստաբիլ խաղաժամանակ ունենալու համար:

Share |

Լրահոս