Grenke Сhess Сlassic. Արոնյանը երկրորդ խաղում անընդմեջ կիսել է միավորը

11:09 22.04.2019

Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով միավորը կիսել է գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պարտիան ավարտվել է 29-րդ քայլում: Հաղթող չի եղել նաև Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիայում, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ուժեղ է գտնվել Ֆրանսիսկո Վալյեխոյից (Իսպանիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթել է 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), իսկ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) սևերով պարտության է մատնել Արկադի Նայդիչին (Ադրբեջան):

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով միավորը կիսել էր Արկադի Նայդիչի հետ:

Ապրիլի 22-ին անցկացվելիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Share |

Լրահոս

Loading...