Նեմրայի համերգ, անակնկալներ ու առաջնության խաղ. Բանանցի մարզադաշտը վերաբացվում է

11:39 22.04.2019

Ապրիլի 27-ին` ժամը 18:00-ին, տեղի կունենա վերանորոգված «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Բանանցը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակում կհյուրընկալի «Արցախին»։ Իսկ մինչ խաղ ելույթ կունենա սիրված «Նեմրա» ռոք-խումբը, կլինեն բազում անակնկալներ, արժեքավոր նվերների խաղարկություն և հյուրասիրություն։

Իսկ «Բանանց»-«Արցախ» հանդիպումը կմեկնարկի ժամը 19:30-ին:

Share |

Լրահոս