Բենզեման ունիկալ նվաճման է հասել. 117 տարի Ռեալի ֆուտբոլիստներից ոչ մեկին դա չէր հաջողվել

12:36 22.04.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում վերջին խաղերում: Ֆրանսիացին, հիշեցնենք, Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ երեկ կայացած խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ (3:0):

Ընդհանուր առմամբ, հարձակվողի ակտիվում արդեն 21 գոլ կա Լա Լիգայի-2018/19 խաղարկության 33 խաղում:

Բենզեման «Ռեալի» վերջին 5 խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Ավելին, նա թիմի վերջին 8 գոլերի հեղինակն է: Ինչպես վստահեցնում է MisterChip-ը, ակումբի 117-ամյա պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գրանցել այս ցուցանիշը:

Հիշեցնենք` Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Թիմում հանդես գալու տարիներին նա 17 տիտղոս է նվաճել, այդ թվում երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը:

Share |

Լրահոս

Loading...