Բենզեմա. Մտադիր եմ մնալ Ռեալում` աշխարհի լավագույն ակումբում

15:03 22.04.2019

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի` հարձակման գխում հնարավոր ուժեղացման մասին, ինչպես նար պատմել ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին.

«Արդյոք «Ռեալը» պե՞տք է հարձակվող գնի. դա ակումբի գործն է, ինձ դա չի անհանգստացնում: Ես պարզապես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա դաշտում ու նրա վրա, թե ինչպես օգնեմ թիմին:

Ինչ վերաբերում է իմ ապագային, ես մտադիր եմ մնալ «Ռեալում»: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»: Թիմում հանդես գալու տարիներին նա 17 տիտղոս է նվաճել, այդ թվում երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը:

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ երեկ կայացած խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ (3:0)` հարձակվողն իր գոլերի թիվը Պրիմերայի ընթացիկ առաջնությունում հասցրել է 21-ի:

Share |

Լրահոս

Loading...