Շախմատի ԵԱ. 2 հաղթանակ և 3 պարտություն նախավերջին տուրում

10:36 22.04.2019

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը:

Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 6.5 միավոր, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 5.5-ական, իսկ Աննա Սարգսյանը՝ 4:

Միանձնյա առաջատարն է 8 միավոր հավաքած Իննա Գապոնենկոն (Ուկրաինա):

Share |

Լրահոս