Հայաստանի վետերանների հավաքականը ընթանում է 2-րդ հորիզոնականում

15:51 22.04.2019

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցան 4-6-րդ տուրերի պարտիաները, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

4-րդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը 1.5 - 2.5 հաշվով զիջեց մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականին: 5-րդ տուրում մեր ընտրանին 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Գերմանիայի ուժեղ հավաքականի նկատմամբ, իսկ երեկ կայացած 6-րդ տուրում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ:

Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 11 միավորով գլխավորում է ԱՄՆ հավաքականը:

Հայաստանի թիմը 9 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Share |

Լրահոս

Loading...