Գևորգ Հարությունյանը Սան Սեբաստիանի մրցաշարում կիսել է 2-5-րդ տեղերը

16:47 22.04.2019

Իսպանիայում ավարտվել է Սան Սեբաստիան Սուիդադ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Իսպանիան ներկայացնող գրոսմայստեր Վասկես Իգարսա Ռենիերը:

Գևորգ Հարությունյանը հաղթողից հետ է մնացել կես միավորով և կիսել 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավել է 5-րդ տեղը:

Share |

Լրահոս

Loading...