Ֆուտզալ. Լեոն ու Արմենիա Թրավելը հերթական հաղթանակներն են տարել

12:05 22.04.2019

Ապրիլի 20-ին և 21-ին կայացել են ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 12-րդ տուրի հանդիպումները, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հերթական հաղթանակն է տարել «Լեոն», որը 12:2 հաշվով առավելության է հասել «Կումայրիի» նկատմամբ, իսկ «Արմավիրը» սեփական հարկի տակ զիջել է «Արմենիա Թրավելին» 5:7 հաշվով:

Նշենք` «Լեոն» ընթացիկ առաջնությունում անցկացրած բոլոր 9 խաղերում հաղթել է ու 27 միավորով գլխավորում է ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության մրցաշարային աղյուսակը: «Արմենիա Թրավելը» մեկ խաղ ավելի է անցկացրել ու 22 միավորով ընթանում է երկրորդ տեղով:

12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն, ընդհանուր առմամբ, այս տեսքն ունի`

Share |

Լրահոս

Loading...