Ուրալը հաղթել է Ռուբինին. Հարոյանը խաղացել է առանց փոխարինման

10:59 22.04.2019

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Ուրալը» հաղթել է «Ռուբինին» 2:1 հաշվով: Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգի համանուն ստադիոնում:

Հանդիպման հաշիվը բացվել է առաջին իսկ րոպեին: Անդրեյ Եգորիչևն է առաջ մղել տանտերերին: 4-րդ րոպեին հյուրերը կարողացել են վերականգնել հաշվի հավասարկշռությունը: Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի փոխանցումից հետո Դմիտրի Պոլոզը խփել է պատասխան գնդակը:

«Ուրալին» հաղթանակ է պարգևել Էրիկ Բիկֆալվիի` 85-րդ րոպեին հեղինակած գոլը:

Նշենք` Բայրամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը` զգուշացվելով դեղին քարտով: Առանց փոխարինման է խաղացել նաև Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն` «Ուրալի» կազմում:

Այս խաղից հետո «Ուրալը», վաստակելով 30 միավոր, բարձրացել է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: «Ռուբինը» 30 միավորով մնացել է 10-րդ տեղում:

Հաջորդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս կխաղա «Կռիլյա Սովետովի» հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին:

 

 

Share |

Լրահոս