Մբապե. Ռեալ տեղափոխությո՞ւնը. ես մնում եմ ՊՍԺ-ում

10:25 22.04.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ շշուկները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն շփվել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ: 20-ամյա ֆուտբոլիստը զրույցի ընթացքում հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ բանակցություններ վարելու ցանկության մասին` խնդրելով նրան իրեն բաց թողնել մադրիդյան ակումբ:

«Ես մնում եմ  ՊՍԺ-ում: Ընդ որում, ես ուրախ եմ «Ռեալի» համար, ուրախ եմ, որ Զիդանը վերադարձավ այնտեղ: Որպես երկրպագու կհետևեմ նրանց»,- ասել է Մբապեն Canal+-ի եթերում:

20-ամյա Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ` վարձավճարով: Մեկ տարի անց փարիզյան ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 135 մլն եվրոյի դիմաց: Այդ գումարը ավելացել է ևս 45 մլն եվրոյով` բոնուսների հաշվին:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 36 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Share |

Լրահոս