Pyunik cup. Փյունիկը սիրողական մրցաշար կանցկացնի 16 թիմով

16:39 22.04.2019

Մայիսի 4-ից «Փյունիկ» մարզադպրոցում կմեկնարկի Pyunik cup սիրողական մրցաշարը: 16 թիմեր կբաժանվեն 4 խմբերի և գավաթային սկզբունքով կորոշեն մրցաշարի հաղթողին:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

1) Մինչև ապրիլի 29-ը ներկայացնել թիմերի հայտացուցակները և անունները

2) Ունենալ միանման մարզահագուստներ

3) Թիմերի ֆուտբոլիստները վերջին 5 տարում զբաղված չլինեն պրոֆեսիոնալ ֆուտբոլով և լինեն 16 և ավելի տարեկան:

Խաղերը կանցկացվեն 8-ը 8-ի դեմ սկզբունքով: Մասնակցության վճարը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ գրել ակումբի ֆեյսբուքյան էջին:

Share |

Լրահոս

Loading...