Հայաստանի Գավաթ. 1/2 եզրափակչի հանդիպումները սպասարկող մրցավարները

10:14 22.04.2019

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է այդ հանդիպումները սպասարկող գլխավոր մրցավարներին՝

«Լոռի ՖԱ»-«Բանանց»` Գևորգ Եղոյան

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»` Արտակ Սիմոնյան

«Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպումը կկայանա Վանաձորում և կմեկնարկի ժամը 16:00-ին: Թիմերի միջև առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

Իսկ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղը կկայանա «Նաիրի» մարզադաշտում ու դարձյալ կմեկնարկի ժամը 16:00-ին: Այս թիմերի միջև առաջին խաղում էլ 2:2 հաշիվն է գրանցվել:

Share |

Լրահոս

Loading...