Սարկիսովը վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի

16:13 22.04.2019

Կրասնոյարսկի «Ենիսեյի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը երեկ վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի` «Սպարտակի» հետ խաղում (0:2), բուժզննում է անցել: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի մոտ ազդրի հետին հատվածի մկանային պատռվածք է ախտորոշվել:

Վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի:

Սարկիսովը 59-րդ րոպեին էր մտել փոխարինման, բայց 7 րոպե անց լքել էր դաշտը` վնասվածք ստանալուց հետո: «Ենիսեյն» այլևս փոխարինումներ անելու հնարավորություն չի ունեցել, ու հյուրերը ստիպված են եղել խաղն ավարտին հասցնել 10 հոգով:

23 տուրից հետո «Ենիսեյը» ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հաջորդ տուրում «Ենիսեյը» տնային խաղ կանցկացնի «Օրենբուրգի» հետ:

Share |

Լրահոս

Loading...