Մխիթար Հայրապետյանն ու այլ պաշտոնատար անձինք այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց

11:55 22.04.2019

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ավետիսյանի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց։

«Դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջայց կատարեցինք մարզադպրոցում, ծանոթացանք մարզումների պայմաններին, քննարկեցինք դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։

Գյումրիին նոր հերոսներ տված այս մարզադպրոցը, չնայած անօրինակ վատ պայմաններին, շարունակում է գործել ու նոր չեմպիոններ տալ՝ մարզիչների ու մարզիկների անմնացորդ նվիրումի ու նրանց անասելի ուժի համադրության արդյունքում»,- գրել է  Մխիթար Հայրապետյանը ֆեսյբուքյան իր էջում ու լուսանկարներ հրապարակել:

Share |

Լրահոս

Loading...