Ատալանտան կամային հաղթանակ տոնեց Նապոլիի նկատմամբ (տեսանյութ)

22:58 22.04.2019

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալեց «Ատալանտային» և պարտություն կրեց․ «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, երբ տանտերերին առաջ մղեց Դրիս Մերտենսը։ 69-րդ րոպեին Դուվան Սապատան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 80-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարիո Պաշալիչը։ Նշենք, որ Իտալիայի առաջնությունում արդեն 8 հանդիպում է՝ «Ատալանտան» չի պարտվում։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Նապոլին» 67 միավորով 2-րդ տեղում է։

Share |

Լրահոս

Loading...