Լավագույն ցուցանիշը վերջին 10 տարում. ԱՊԼ-ում Ալիսոնի նորամուտի մրցաշրջանը ստացված է

14:26 22.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Քարդիֆին» 2:0 հաշվով:

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնն իր 19-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց ԱՊԼ-ում: Սա առաջնության լավագույն արդյունքն է վերջին 10 տարում:

2008/2009 մրցաշրջանում Էդվին վան դեր Սարը, որը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», դարպասն անառիկ էր պահել 21 անգամ:

Միայն Պետր Չեխը («Չելսի», 2004/2005-54 հանդիպում) և Պեպե Ռեյնան («Լիվերպուլ», 2005/2006-20 հանդիպում) են ԱՊԼ-ում  իրենց նորամուտի մրցաշրջաններում ավելի շատ «չոր» հանդիպումներ անցկացրել:

Հավելենք, որ Կլոպի թիմն առաջնությունում դեռ երեք հանդիպում պետք է անցկացնի:

Share |

Լրահոս