Հայաստանի Գավաթ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ ու դուրս եկավ եզրափակիչ

17:50 22.04.2019

Հայաստանի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները:

Այսօր Վանաձորում «Բանանցը» հրաժարվեց մասնակցել «Լոռիի» հետ պատասխան կիսաեզրափակչին, ինչի արդյունքում թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն ու վանաձորյան ակումբը դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ մյուս պատասխան խաղում «Ալաշկերտը» տանը մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջին խաղում թիմերը չէին կարողացել պարզել հաղթողին՝ 2:2:

Պատասխան խաղը շատ լարված ստացվեց: «Արարատ-Արմենիան» հանդիպման մեծ մասում ուներ առավելություն և տիրում էր նախաձեռնությանը:

Չնայած մի քանի գոլային պահերի՝ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով. արդյունքում Աբրահամ Խաշմանյանի թիմը դուրս եկավ եզրափակիչ: «Ալաշկերտը» Հայաստանի Գավաթի եզրափակչում է հայտնվում երկրորդ տարին անընդմեջ: Նախորդ տարի նրանք վճռորոշ խաղում պարտվել էին «Գանձասար-Կապանին»:

Հայաստանի Գավաթի 2018/2019 թթ. խաղարկության եզրափակիչ «Ալաշկերտ»-«Լոռի» հանդիպումը կկայանա մայիսի 8-ին՝ «Բանանց» մարզադաշտում:

Share |

Լրահոս