Բարսելոնա․ Նադալն ու Ցիցիպասն իմացել են իրենց մրցակիցներին

18:59 22.04.2019

Այսօր հայտնի է դարձել, թե Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում ում հետ են խաղալու իսպանացի Ռաֆայել Նադալը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Մրցաշարի առաջին շրջանում հունգարացի Մարտոն Ֆուչովիչը 6-4, 6-1 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիս Կուդլայի նկատմամբ։ 1 ժամ 19 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆուչովիչի ակտիվում գրանցվել է 2 էյս, 3 կրկնակի սխալ, 4 բրեյք։ Երրորդ շրջանի ուղեգրի համար Ֆուչովիչը մրցելու է Ստեֆանոս Ցիցիպասի հետ։

Զուգահեռաբար կայացած խաղում արգենտինացի Լեոնարդո Մայերը 6-3, 6-7 (3-7), 7-5 հաշվով հաղթել է ռումինացի Մարիուշ Կոպիլին։ Մայերի հաջորդ մրցակիցը Նադալն է։

Հիշեցնենք, որ Բարսելոնայի մրցաշարի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է։ Աշխարհի երկրորդ ռակետը նախորդ խաղարկության եզրափակչում 6-2, 6-1 հաշվով հաղթել է Ցիցիպասին։

Share |

Լրահոս

Loading...