Marca. Բեյլը վարձավճարով այլ ակումբ կտեղափոխվի

18:11 22.04.2019

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է Գարեթ Բեյլին վարձավճարով տրամադրել այլ ակումբի:

Ըստ Marca-ի՝ «սերուցքայինները» ցանկանում են վարվել նույն կերպ, ինչ Խամես Ռոդրիգեսի դեպքում. կոլումբիացուն երկու մրցաշրջանով վարձակալել էր «Բավարիան»՝ տրանսֆերի ամբողջ իրավունքը գնելու պայմանով:

Բեյլին ձեռք բերելու հիմնական թեկնածուներն են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: 29-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Այս մրցաշրջանում ուելսցին անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...