Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Վիդալին

20:31 22.04.2019

«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է կատալոնական Sport պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ չիլիացու նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Կատալոնական ակումբում չեն ցանկանում հրաժարվել 31-ամյա ֆուտբոլիստից։

Հավելենք, որ Արտուրո Վիդալն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...