Վալվերդե․ Բարսելոնան կարող է թրեբլ ձևակերպել կամ ոչինչ չնվաճել

22:31 22.04.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր թիմի՝ մրցաշրջանի արդյունքներով թրեբլ ձևակերպելու հնարավորությունների մասին։

««Ալավեսի» հետ բարդ հանդիպում է սպասվում։ Այս թիմը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրում և կազմակերպված է պաշտպանվում։ Նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում և պայքարում են եվրագավաթի ուղեգրի համար։ Նրանց համար դա մեծ նվաճում կլինի, այդ իսկ պատճառով կփորձեն ամեն գնով հաղթել մեզ։

Մեզ համար շատ կարևոր է Իսպանիայի չեմպիոն դառնալը։ Մրցաշրջանի սկզբում չեմ բացառել, որ նման իրավիճակում կլինենք։ Այժմ «Բարսելոնան» կարող է թրեբլ ձևակերպել կամ ոչինչ էլ չնվաճել։ Այժմ բոլոր խաղերը մեզ համար եզրափակիչ են։ Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք մրցաշրջանի նմանատիպ հատվածներում սովոր են դիմանալ ճնշմանը։ Դա շատ լավ է»,- Վալվերդեի խոսքը մեջբերել է Marca-ն։

Share |

Լրահոս

Loading...