Կովաչ․ Սանչեշի հարցը կորոշենք ամռանը

23:16 22.04.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը չի բացառում, որ կիսապաշտպան Ռենատու Սանչեշն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ մյունխենյան ակումբից։

«Հասկանում եմ, որ Ռենատուի համար հեշտ չէ։ Կփորձենք նրա վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել ամռանը։ Մենք լավ թիմ ունենք, բայց ոչ բոլորը կարող են ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Կովաչի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում 21-ամյա Սանչեշը մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...