NBA. Բոստոնը հաջորդ փուլում է, Գոլդեն Սթեյթը հաղթել է (տեսանյութ)

16:00 22.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում «Բոստոն Սելթիկսը» «Ինդիանայի» նկատմամբ տարել է 4-րդ հաղթանակը ու դուրս եկել հաջորդ փուլ՝ դառնալով փլեյ-օֆֆի առաջին թիմը, որը նվաճում է հաջորդ փուլի ուղեգիր: 

«Սելթիկսը» հաղթել է 110:106 հաշվով. ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Գորդոն Հոյվորդը՝ վաստակած 20 միավորով:

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» 113:105 հաշվով ուժեղ է գտնվել «Լոս Անջելես Քլիպերսից» և շարքի հաշիվը դարձրել 3:1: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կևին Դյուրանտը՝ 33 միավորով:

Այլ արդյունքներ

«Օռլանդո Մեջիք»«Տորոնտո Ռեպտորս»՝ 85:107 (26:28, 16:30, 28:24, 15:25) Շարքի հաշիվը՝ 3:1

«Օկլահոմա Տանդեր» «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 98:111 (24:26, 22:24, 22:29, 30:32) Շարքի հաշիվը՝ 1:3

Share |

Լրահոս

Loading...