Հայաստանի Գավաթ. Բանանցը հրաժարվեց խաղալ. Լոռին դուրս եկավ եզրափակիչ

16:25 22.04.2019

Հայաստանի Գավաթի խաղարկությունում այսօր կայանում են կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: Վանաձորում «Լոռին» ընդունել էր «Բանանցին»: Առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվ:

Պատասխան խաղում երևանյան թիմի ֆուտբոլիստները դուրս եկան դաշտ, ողջունեցին մրցակցին ու լքեցին խաղադաշտը:

Հանդիպման մեկնարկից վայրկյաններ առաջ «Բանանցի» բաժնետեր Ջևան Չելոյանցը ելույթ ունեցավ մարզադաշտում, հայտարարեց, որ իր թիմը չի մասնակցի հանդիպմանը և շնորհավորեց մրցակցին ու երկրպագուներին գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու առթիվ:

Ըստ տեղեկությունների՝ նա դեմ է եղել հանդիպումը սպասարկող մրցավարներին: «Լոռի»-«Բանանց» խաղի գլխավոր մրցավարը պետք է լիներ Գևորգ Եղոյանը:

Ելույթից հետո նա «Բանանցի» ֆուտբոլիստների հետ լքել է մարզադաշտը:Արդյունքում, «Բանանցին» կգրանցվի տեխնիկական պարտություն, իսկ «Լոռին» դուրս կգա եզրափակիչ:

Share |

Լրահոս