Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մինչ Եվրոպական խաղերը կմասնակցի 3 միջազգային մրցաշարի

17:24 22.04.2019

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մինչ Եվրոպական երկրորդ խաղերը կմասնակցի 3 միջազգային մրցաշարերի:

Այս մասին գրում է «Արմենպրեսը»:

«Այժմ հավաքականի անդամները և Էդգար Ստեփանյանը հավաք են անցկացնում Օլիմպավանում: Քիչ-քիչ մարզավիճակ ենք հավաքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Էդգար Ստեփանյանը մայիսից կմասնակցի Տուլայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարերին, որոնք վարկանիշային են Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Share |

Լրահոս

Loading...