Ֆաբրեգաս․ Նմանություն եմ տեսնում Մբապեի և Ռոնալդուի միջև, իսկ երկրորդ Մեսսի չի կարող լինել

21:27 22.04.2019

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հերթական անգամ գովաբանել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին։

«Ամեն անգամ Մբապեին նայելիս պատկերացնում եմ, որ խաղադաշտում նրա հետ եմ։ Նա միշտ շարժման մեջ է, նրա մարմինը միշտ ճիշտ դիրքով է, և նա միշտ փախչում է պաշտպաններից։ Ես ընկերներիս ասում եմ․ «Եթե Մբապեի հետ խաղայի, մի լավ կուրախանայինք»։ Եթե Կիլիանը շարունակի նույն ոգով հանդես գալ, համեստ մնա, առաջընթաց գրանցի, լինի կարգապահ, ապա նրա հնարավորություններն անսահմանափակ կլինեն։

Նա Մեսսիի և Ռոնալդուի հետ նո՞ւյն մակարդակում է։ Կիլիանը դեռ պետք է ապացուցի դա։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում և հավատում, որ կլինի մեկ այլ Լիոնել Մեսսի։ Իսկ Ռոնալդուին անհավանական է դարձնում նրա մտածողությունը, և ես նմանատիպ բան նկատում եմ նաև Մբապեի մոտ։ Նա երիտասարդ է, ինքնավստահ, ուժեղ բնավորություն ունի, չի կանգնում պաշտպանների առաջ և չի խուսափում նոր հնարքներ փորձել»,- ասել է Ֆաբրեգասը beIN Sports-ին տված հարցազրույցում։

Share |

Լրահոս