Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն հայտնվել է մայրաքաղաքային մեկ այլ թիմի տրանսֆերային թիրախում։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 33-ամյա ֆուտբոլիստը «Վեսթ Հեմի»՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի թոփ թիրախն է լինելու։ Ժիրուն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։ «Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նախապատվությունը տալիս է Թեմմի Աբրահամին, ով արդարացնում է սպասելիքները։
Ֆրանսիացի հարձակվողին «Վեսթ Հեմում» ցանկանում է տեսնել նաև թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին։
Ժիրուն նախկինում հանդես է եկել լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Արսենալի» կազմում ևս։