Ինտերը շարունակում է հետաքրքրվել Լուկակուի ծառայություններով

18:29 22.04.2019

Միլանի «Ինտերում» գիտեն, թե ով պետք է փոխարինի թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի, եթե արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո լքի ակումբը: 

Միլանյան ակումբը շարունակում է ակտիվ հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով:

Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 50 մլն եվրո: Վերջերս բելգիացու գործակալը հայտարարել էր, որ Լուկակուն մանկուց երազել է Ա Սերիայում խաղալու մասին:

Tuttomercatoweb-ը գրում է, որ ՄՅՈւ-ն ամռանը պատրաստ է բանակցություններ վարել Լուկակուի տեղափոխության շուրջ:

Share |

Լրահոս

Loading...