Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել ու հաղթել. Շևչենկոյի շնորհավորանքը Կակային

14:44 22.04.2019

Իտալական «Միլանի» նախկին հարձակվող, իսկ այժմ Ուկարինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն շնորհավորել է իր նախկին թիմակից Կակայի ծննդյան տարեդարձը:

Բրազիլացի անվանի ֆուտբոլիստն այսօր դառնում է 37 տարեկան: Կարիերայի ընթացքում Կական նվաճել է մի շարք տիտղոսներ, ինչպես նաև արժանացել «Ոսկե գնդակի».

«Մենք միասին շատ փորձությունների միջով ենք անցել ու հաղթել բոլոր դեպքում: Ծնունդդ շնորհավոր, ընկերս»,- գրել է Շևչենկոն Twitter-ի իր պաշտոնական էջում:

Share |

Լրահոս