Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է Հայաստանի Գրան Պրի 2019 մրցաշարը

21:44 22.04.2019

Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց մեծ միջազգային մրցաշար՝ «Հայաստանի Գրան Պրի 2019»: Տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Մրցաշարին մասնակցեցին տարբեր պետությունների մարզիկներ: Մրցաշարն անցկացնելու գաղափարն առաջացել է նախորդ տարի՝ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո, որին մասնակցել են 27 պետությունների մարզիկներ: Տեսնելով ֆեդերացիայի բարձր մակարդակով անցկացրած մրցաշարը և հայ մարզիկների ֆիզիկական և տեխնիկական բարձր որակները՝ շատ պետությունների պատվիրակություններ ցանկություն են հայտնել Երևանում նորից մասնակցելու նմանատիպ միջոցառման:

Առաջնությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի մարզիկներ:

Հավելենք, որ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, փոխնախագահներ Վարդան Կիրակոսյանն ու Վիրաբ Մարտիրոսյանը և մարզիչ Սերգեյ Մանուկյանը մեկնլու են Հոլանդիա՝ ապրիլի 24-30-ը մասնակցելու միջազգային ուսումնամարզական հավաքի:

Share |

Լրահոս

Loading...