Չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի արդյունքի վրա, երևի ՄՅՈւ-ն նույնպես. Կլոպ

13:44 22.04.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 31-րդ տուրում կայանալիք մանչեսթերյան դերբիի մասին.

«Մանչեսթերյան դերբիի արդյունքի վրա մենք չենք կարող ազել: Ինչպես երևում է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես: Ի՞նչ հաշվով նրանք պարտվեցին «Էվերթոնին», 0:3 թե՞ 0:4...

Դերբին սովորական հանդիպում է, որը «Մանչեսթեր Սիթին» պետք է անցկացնի: Մենք նույնպես խաղացել ենք ՄՅՈւ-ի հետ, այդ պահին նրանք հիանալի մարզավիճակում էին, այդ պատճառով խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա: Մինչև այս այդպես ենք արել ու դա հիանալի է աշխատել: Չեմ տեսնում պատճառ, որպեսզի ինչ-որ բան փոխենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...