Պոգբան պատմել է, թե ինչ է ասել Սուլշերն Էվերթոնից կրած պարտությունից հետո

23:28 22.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ հանդիպումից (0-4) հետո թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերն ինչ է ասել հանդերձարանում։

«Հանդերձարանում մարզիչը միշտ ճշմարտությունն է ասում։ Նա ասաց, որ խաղադաշտում տեղի ունեցածն անարգանք է ինքներս մեր նկատմամբ։ Այն, ինչ մենք արել ենք խաղադաշտում, անարգանք է մեր թիմակիցների, ակումբի աշխատակիցների, երկրպագուների, բոլորի նկատմամբ։

Մենք չկարողացանք մարդկանց դրական էմոցիաներ հաղորդել և այժմ բարկանում ենք ինքներս մեզ վրա։ Ցանկանում ենք և պետք է ավելի լավը դառնանք։ Պետք է ճիշտ արձագանքենք տեղի ունեցածին։ Ցանկանում եմ դիմել երկրպագուներին՝ չնայած գիտեմ, որ դա բավարար չէ։ Ներողություն խնդրելու միակ տարբերակն ավելի շատ աշխատելը և հաղթելն է։ Միայն այդպես կարող ենք ներողություն խնդրել։ Մենք պետք է հպարտությամբ պաշտպանենք «Մանչեսթեր Յունայթեդի» գույները»,- Պոգբայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Share |

Լրահոս

Loading...