Ոսկե խաղակոշիկ․ Մբապեն կրճատել է Մեսսիից ունեցած տարբերությունը

19:17 22.04.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Մոնակոյի» հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում կրճատել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիից ունեցած տարբերությունը։ Արգենտինացի հարձակվողն այս շաբաթ կայացած «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում գոլ չի խփել։ 

Այժմ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») - 33 գոլ x2,0) / 66 միավոր
2. Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն») - 30 (x2,0) / 60
3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա») - 22 (x2,0) / 44
4. Մբայե Դյան («Գալաթասարայ») - 28 (x1,5) / 42
5-7. Կշիշտոֆ Պյոնտեկ («Միլան») - 21 (x2,0) / 42
5-7. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 21 (x2,0) / 42
5-7. Կարիմ Բենզեմա («Ռեալ») - 21 (x2,0) / 42
8. Լյուկ դե Յոնգ (ՊՍՎ) - 27 (x1,5) / 40,5
9-10. Դուվան Սապատա («Ատալանտա») -20 (x2,0) / 40
9-10. Լուիս Սուարես («Բարսելոնա») - 20 (x2,0) / 40

Հիշեցնենք, որ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում ֆուտբոլիստների խփած գոլերի քանակը բազմապատկվում է տվյալ առաջնության վարկանիշային գործակցով: Եվրոպայի թոփ-5 առաջնությունների վարկանիշային գործակիցը 2 է:

Share |

Լրահոս