Պավար. Բավարիան գնել է ինձ, քանի որ ես Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից եմ

13:28 22.04.2019

 «Շտուտգարտի» պաշտպան Բենժամեն Պավարը, որն ամռանը կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ, խոսել է ԱԱ-2018-ի ժամանակ Արգենտինային խփած իր գոլի մասին, ինչպես նաև կարծիք հայտնել մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին.

«Հիանալի եմ ինձ զգում: Միայն այս պահին եմ հասկանում, որ աշխարհի չեմպիոն եմ: Հույս ունեմ ինձ կհաջովի կրկին դառնալ այնպիսի գոլի հեղինակ, ինչպես դարձա Արգենտինայի հետ խաղում: Ամեն անգամ, երբ գնդակն ինձ մոտ է հայտնվում նման մտքեր են առաջանում:

Չպետք է մոռանալ, որ «Բավարիան» ինձ չի գնել այդ գոլի համար, այլ այն պատճառով, որ ես Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից եմ: Ես լավ եմ խաղում պաշտպանությունում, վատ տեխնիկա չունեմ: Կարծում եմ՝ չպետք է մերժել «Բավարիային»»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է Canal Football Clu-ը

Share |

Լրահոս