Ֆանտաստիկ Մբապեն. ՊՍԺ-ն հաղթեց Մոնակոյին (տեսանյութ)

00:58 22.04.2019

Ֆրանսիայի Լիգա-1-ի 33-րդ տուրում ՊՍԺ-ն, որն արդեն ապահովել է չեմպիոնությունը Ֆրանսիայում, սեփական հարկի տակ ընդունեց «Մոնակոյին»:

Փարիզյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Գոլովինը:

Հավելենք, որ երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Նեյմարը: 46-րդ րոպեին բրազիլացին փոխարինեց Կուրզավային:

Տուխելի ֆուտբոլիստները վատակեցին 84 միավոր: «Մոնակոն» 32 միավորով 16-րդն է:

Share |

Լրահոս