Տուխել․ ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է

19:53 22.04.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ փարիզյան թիմի նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալն է։

«Չեմպիոնների լիգան մեր նպատակն է, բայց «Յուվենտուսն» էլ է երկար սպասում այս մրցաշարում կրկին հաղթելու համար։ Յուրաքանչյուր մրցաշրջանում մենք նպատակ ենք ունենում հաղթել նաև Լիգա 1-ում, Ֆրանսիայի Գավաթում։ Առաջին նպատակն իրականացված է և եթե նվաճենք նաև Ֆրանսիայի Գավաթը, ապա կհամարենք, որ մրցաշրջանը դրական տրամադրությամբ ենք ավարտում։

Առաջնությունը ցույց տվեց, որ լավ ենք կատարում մեր աշխատանքը։ Այժմ մեր նպատակը «Ռենին» հաղթելն է»,- ասել է Տուխելը «Canal+»-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որ Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ՝ «Ռեն»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությունում։

Share |

Լրահոս

Loading...