Ռոմայի պաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից

23:47 22.04.2019

«Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը, որը վնասվածք էր ստացել «Ինտերի» հետ հանդիպումից առաջ կայացած մարզման ժամանակ, բժշկական հետազոտություն է անցել։

Football Italia-ն հաղորդում է, որ 27-ամյա հույն ֆուտբոլիստի մոտ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել։ Հաղորվում է, որ առաջիկա օրերին Մանոլասը կմարզվի անհատական ծրագրով, որից հետո կմիանա ընդհանուր խմբին։

Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Մանոլասը մասնակցել է 24 հնադիպման, դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...