Սարի. ՉԼ-ի եզրափակիչ հասնելն ավելի հեշտ է, քան Անգլիայի լիգայի Գավաթի

13:00 22.04.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծում է, որ Չեմպիոնների լիգան դարձել է գերագնահատված մրցաշար: Իտալացին հայտնել է, որ Անգլիայում հաջողության հասնելն ավելի դժվար է.

«Շատերը գերագնահատում են Չեմպիոնների լիգայի կարևորությունը: Այո, դա ակումբային մակարդակով գլխավոր մրցաշարն է, սակայն լինում են պահեր, երբ դարպասաձողից մեկ անդրադարձը քեզ կամ դուրս է թողնում պայքարից, կամ շարունակում ես առաջ շարժվել: Բացի լավ խաղալուց կարևոր է նաև բախտի գործոնը:

Կարծում եմ ակնհայտ է, որ դա մրցաշար է, որտեղ քեզ բախտ է հարկավոր: Այդ առումով Անգլիայի Պրեմիեր լիգան այլ է: Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչ հասնելու համար մենք ստիպված էինք խաղալ «Լիվերպուլի», «Տոտենհեմի», իսկ վերջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ավելի հեշտ կլիներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնել»,- Սարիի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Share |

Լրահոս