Սիսոկոն բաց կթողնի Այաքսի հետ առաջին հանդիպումը

21:59 22.04.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն տեղեկացրել է, որ կիսապաշտպան Մուսա Սիսոկոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Այաքսի» հետ առաջին հանդիպումը։

Սիսոկոն աճուկի վնասվածք է ստացել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (3-4):

«Սիսոկոն ապաքինման կուրս է անցնելու երկու շաբաթվա ընթացքում, բայց մենք հույս ունենք, որ նա շուտ կվերադառնա խաղադաշտ։ Համենայն դեպս, իմ կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Հավելենք, որ «Տոտենհեմ»-«Այաքս» առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, Լոնդոնում։

Share |

Լրահոս

Loading...