Առաջին խումբ. Գանձասար-Կապան-2-ը հաղթել է Շիրակ-2-ին, Երևանը զիջել է Արարատ-Արմենիա-2-ին (տեսանյութ)

23:36 23.04.2019

Այսօր՝ ապրիլի 23-ին, կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի երկու հանդիպումներ:

«Գանձասար-Կապան-2»-ը Կապանի «Գանձասար» մարզաբազայում նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին: Միակ գոլը խփվել է 73-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն է ուղարկել Հակոբ Վարդանյանը:

«Երևան»-«Արարատ-Արմենիա-2» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 5:2: «Երևանի» կազմում գոլ են խփել Ստանիսլավ Եֆիմովն ու Վա Շիբանգ Իլունգա Կիյան, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ի կազմում աչքի են ընկել Արամ Քոլոզյանը, Արտյոմ Ավանեսյանը, ինչպես նաև հեթ-տրիկ է ձևակերպել Դավիդ Դավիդյանը: 

Share |

Լրահոս