Grenke Сhess Сlassic. Լևոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը

10:06 23.04.2019

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը դարձյալ ոչ-ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) և գերմանացի Գեորգ Մեյերի հետ:

Խաղաղ ելքով են ավարտվել նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիաները, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) հաղթել է Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ է գտնվել 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա):

Ապրիլի 23-ին անցկացվելիք չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2.5 միավոր և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Share |

Լրահոս